Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը

Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը

Հունիսի 7-8-ը «Արաբկիր» Բժշկական համալիրի կոնֆերանս դահլիճում կայացավ հերթական «Մանկաբուժական դպրոց» անվանումը կրող սեմինարների շարքը: Սեմինարին ներկա էին ինչպես Երևանի պոլիկլինիկաների, այնպես էլ մարզային մանկաբույժները:

 

«Մանկաբուժական դպրոց»-ի պատմության, նպատակների մասին զրուցեցինք Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, «Արաբկիր» Բժշկական համալիրի մաս կազմող «Երեխաների և դեռահասների» առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանի հետ:


Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ, «Արաբկիր» Բժշկական համալիրի մաս կազմող «Երեխաների և դեռահասների» առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյան–   Ներկայացրեք, խնդրեմ, «Մանկաբուժական դպրոց»-ի պատմությունից, ո՞րն է առաջնային նպատակը, ինչպիսի՞ նվաճումներ են գրանցվել մինչ այժմ:


–   Նպատակը մեկն է` մանկաբուժական օգնության որակի բարձրացումը: Մենք դրան հասնում ենք քայլ առ քայլ: Ազնվորեն պետք է ասել, որ մեկ սեմինարից հետո միանվագ փոփոխություն տեսնելը ոչ իրատեսական է, ուստի մենք աշխատում ու կրթում ենք շարունակաբար, լուսաբանում ենք և  հնարավորության սահմանում հետևում ու վերահսկում ոլորտի փոփոխությունները: Կազմակերպած նման աշխատանքի արդյունքում առաջընթացը միանշանակ ակնառու է: Հայաստանում մանկական մահացություների թիվը կազմում է շուրջ 10-11պրոմիլե: Սա իհարկե ավելի բարձր ցուցանիշ է, քան մենք կցանկանայինք, բայց շատ ավելի ցածր է, եթե այն համեմատենք վերջին տարիների հետ:

–   Ի՞նչ խնդիրների եք անդրադառնում սեմինարների ընթացքում և ինչքանո՞վ են շոշափվող թեմաները հրատապ:


–   Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիան նմանատիպ միջոցառումներ անց է կացնում տարին 1 կամ 2 անգամ, որում ներգրավվում են Հայաստանի բոլոր մարզերից մոտ 190 մանկաբույժ, իսկ այսօրվա մասնակիցների թիվը գերազանցում է 200-ը: Այս սեմինարները քիչ ավելի լայնամասշտաբ են, և մենք այն անվանել ենք «Մանկաբուժական դպրոց»: Թեմաները ներկայացնում են հանրապետության առաջատար  մասնագետները: Լինում են դեպքեր, երբ մասնակցում են նաև արտասահմանյան մեր գործընկերները: Թեմաների ընտրությունը կատարվում է ասոցիացիայի խորհրդի և մասնագետների համատեղ որոշմամբ:

 

Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը Սամսոն Խաչատրյան ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը


–   Ի՞նչ թեմաներ են արծարծվել երկօրյա սեմինարում:


–   Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են երիկամային հիվանդությունները, որոնք բավականին լայն տարածում ունեն, և թեման այսօր ավելի քան արդիական է:


10 երեխաներից մեկի մոտ հանդիպում է անմիզապահություն. սա արդեն երկրորդ  հրատապ թեման է: Կարևոր է, որ առաջնային և երկրորդային օղակի բժիշկները կարողանան տարբերակել կլինիկականնրա ձևերը և համապատասխանաբար ճիշտ վարել բուժման ընթացքը:
Քննարկվել է նաև չափազանց տարածված մի խնդիր` ցնցումային համախտանիշը: Երեխաների 7-8 %-ն ունենում են երկարատև, կարճատև, անցողիկ ցնցումներ, որոնք պահանջում են համապատասխան բժշկական համակարգված մոտեցում:

 

Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը

 

Մյուս թեման  մեր օրերում մեծ տարածում գտած խնդիրներից` քնի խանգարումն է, որը վերաբերում է թե´ երեխաներին, թե´ մեծահասկաներին։ Այսօրվա տեխնիկան` համակարգիչ, հեռուստացույց, երեխաների կողմից օգտագործվում է մեծ չափաբաժնով, ինչը հանգեցնում է նրանց քնի խանգարմանը: Սեմինարի երկրորդ օրը քննարկվեցին իմունականխարգելման ոլորտում նոր զարգացումները։ Երեխաների մոտ հիվանդացության առաջնային պատճառներից մեկը` սուր թոքաբորբը, միշտ եղել է, և կարծում եմ դեռ կշարունակի մնալ արդիական: Մենք ներկայացրեցինք կոնկրետ օրինակներ, փորձեցինք մշակել մոտեցման կարգ,  որպեսզի նման օրինակներ այլևս չլինեն:
Մյուս թեմաները վերաբերում են աղեստամոքսային համակարգի խնդիրներին, բորբոքային հիվանդություններին։


Սեմինարին վերջին քննարկված թեման դպրոցահասակ երեխաների, դեռահասների ֆիզիկական և սեռական զարգացմանը վերաբերող խնդիրներն էին: Թվում է վաղուց հայտնի  և բացահայտված թեմա է, սակայն այստեղ նույնպես նորություններ կան, որոնց մասին պետք է իմանան մանկաբույժները: Շատ կարևոր է բացահայտել և հաշվի նստել, թե ինչպես է ներկայիս դարաշրջանն անդրադառնում երեխաների, դեռահասների ֆիզիկական զարգացման վրա:


–   Ձեր խոսքն ընթերցողին, խնդրեմ…


–   Շնորհակալ եմ Med-practic-ին լուսաբանող աշխատանքի համար: Այն, ինչ դուք ներկայացնում եք, անկասկած մեծ կարևորություն ունի, պետք է շարունակել լուսաբանել և´ լավը, և´ վատը, որպեսզի մարդիկ և՛ ոգևորվեն, և՛ չկորցնեն իրատեսության զգացումը:

 

Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը Կայացավ «Մանկաբուժական դպրոց»-ի երկօրյա սեմինարը


«Մանկաբուժական դպրոցի» կայացման գործում մեծ է նաև ճապոնական Աստելլաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության դերը: Համագործակցության մասին ավելի մանրամասն տեղեկացանք Աստելլաս ընկերության բժշկական ներկայացուցիչ Սերգեյ Ազնաուրյանից:


Աստելլաս ընկերության բժշկական ներկայացուցիչ Սերգեյ Ազնաուրյան–   Ո՞րն է Աստելլաս դեղագործական ընկերության և «Մանկաբուժական դպրոց»-ի ընդհանուր նպատակը:


–   Աստելլաս ընկերությունը Մանկական բժիշկների հայկական ասոցիաիցայի հետ համատեղ 2-րդ տարին է, ինչ կազմակերպում է նմանատիպ սեմինարներ, կոնֆերանսներ: Մեր համագործակցությունը բազմաբնույթ է: Այս անգամ աջակցել ենք Մանկաբույժների դպրոցի ստեղծման, կազմակերպման գործին:


Մանկաբույժների ասոցիացիան մի հարկի տակ համախմբել է մանկաբույժներին, և անց է կացնում ուսուցողական սեմինարներ, որոնք անպայման պետք է նպաստեն բժշկի աշխատանքի որակի բարձրացմանը: Սեմինարի ընթացում մենք ներկայացնում ենք նաև մանկական պրակտիկայում կիրառում ստացած մեր դեղամիջոցները:


–   Ո՞րն է Ձեր ներդրումը մանկաբուժության մեջ:


–   Աստելլաս ֆարման արտադրում է բացառապես ապահով և որակյալ դեղամիջոցներ երեխաների համար: Դրանք արդեն շատ վաղուց վայելում են մանկաբույժների վստահությունը իրենց արդյունավետությամբ, անվտանգությամբ, և լայն կիրառություն են ստացել Հայաստանում, ինչպես օրինակ. Ֆլեմոկլավ Սոլյուտաբ, Ֆլեմոքսին Սոլյուտաբ, Վիլպրաֆեն Սոլյուտաբ դեղամիջոցները։

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ